Մեր անցած ճանապարհը

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Smart Production-ը հիմնադրվել է 2011 թվականին: 2012 թվականին Smart Production-ում իր գործունեությունն է սկսում Smart Web բաժինը, որին զուգահեռ գործում էր նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ստուդիա: Smart Web-ն իրականացնում էր կայքերի դիզայն և տեխնիկական սպասարկում, Android օպերացիոն համակարգով հավելվածների մշակում, ինչպես նաև հայկական շուկայում գործող խոշոր ընկերությունների, ինչպիսիք են՝ Կիլիկիա գարեջրի գործարանը, Բարի Սամարացին, Գրանդ Քենդին, Աշտարակ Կաթը, բիզնես կայքերի պատրաստում և սպասարկում: Աշտարակ Կաթ ընկերության հետ համագործակցությունը շրջադարձային եղավ Smart Web-ի համար, համատեղ ուժերով ստեղծվեց ՄՌ (HR) – կառավարման էլեկտրոնային ավտոմատացման համակարգ, որը կարգավորում էր մի շարք գործառույթներ և ստուգում դրանց համապատասխանությունը գործող օրենքների պահանջներին:Smart Web բաժինը զբաղվում է նաև ինտերնետ խանութների ստեղծմամբ՝ օգտագործելով առցանց վճարման համակարգեր, ինչպես նաև Cell&Go հեռախոսային կայանների ավտոմատացման համակարգը՝ կորպորատիվ հաճախորդների համար: Ներկայումս Smart Production-ը շուկային է ներկայացնում բիզնեսի ավտոմատացման նոր համակարգեր, որոնք նախատեսված են օպտիմալացնելու ռեստորանների (SmartRest), ֆիտնես ակումբների (GYManage ֆիթնես), սպա և էսթետիկ կենտրոնների, ատամնաբուժարանների, կլինիկաների (GYManage SPA),ամենատարբեր արտադրությունների ներքին և արտաքին բոլոր գործընթացների (SmartFactory):Այս չորս համակարգերը ուղեկցվում են բարձր որակի հետվաճառքային սպասարկման ծառայությամբ և ակտիվ կիրառվում են նշված ոլորտներում։ Ինչպես նաև մոտ ժամանակներս Smart Production ընկերությունը շուկա դուրս կգա նաև հյուրանոցների ավտոմատացման համակարգով, բայց այս մասին ավելի ուշ։