Մենք իրականացնում ենք բիզնես ընթացակարգերի ավտոմատացում, և մեր գործունեության 9 տարիների արդյունքում ձևավորել ենք բիզնես ավտոմատացման 5 հզոր համակարգեր։ Smart Production LLC֊ի գործունեությունը սկսվեց 2011թ․՝ հիմքում դնելով SAAS(Software as a service) ծառայությունների մատուցման ձևաչափը։ Այդ պահից ի վեր մենք ապահովում ենք բիզնես ընթացակարգերի դետալացված ավտոմատացումը՝ հայրենական և արտասահմանյան պահանջներին համապատասխան։
2012 թվականին Smart Production-ում իր գործունեությունն է սկսում Smart Web բաժինը, որին զուգահեռ գործում էր նաև ֆոտո և վիդեո նկարահանումների ստուդիա: Smart Web-ն իրականացնում էր կայքերի դիզայն և տեխնիկական սպասարկում, Android օպերացիոն համակարգով հավելվածների մշակում, ինչպես նաև հայկական շուկայում գործող խոշոր ընկերությունների, ինչպիսիք են՝ Կիլիկիա գարեջրի գործարանը, Բարի Սամարացին, Գրանդ Քենդին, Աշտարակ Կաթը, բիզնես կայքերի պատրաստում և սպասարկում:
Շրջադարձային եղավ Աշտարակ Կաթ ընկերության հետ համագործակցությունը։ Համատեղ ուժերով ստեղծվեց ՄՌ (HR) – կառավարման էլեկտրոնային ավտոմատացման համակարգ, որը կարգավորում էր մի շարք գործառույթներ և ստուգում դրանց համապատասխանությունը գործող օրենքների պահանջներին: Smart Web բաժինը զբաղվում է նաև ինտերնետ խանութների ստեղծմամբ՝ օգտագործելով առցանց վճարման համակարգեր, ինչպես նաև Cell&Go հեռախոսային կայանների ավտոմատացման համակարգը՝ կորպորատիվ հաճախորդների համար:
Ներկայումս Smart Production-ը շուկային է ներկայացնում բիզնեսի ավտոմատացման նոր համակարգեր, որոնք նախատեսված են ռեստորանների (SmartRest), ֆիտնես ակումբների (GYManage ֆիթնես), սպա և էսթետիկ կենտրոնների, ատամնաբուժարանների, կլինիկաների (GYManage SPA),ամենատարբեր արտադրությունների ներքին և արտաքին բոլոր գործընթացների օպտիմալացման համար (SmartFactory):
Այս չորս համակարգերը ուղեկցվում են բարձր որակի հետվաճառքային սպասարկման ծառայությամբ և ակտիվ կիրառվում են նշված ոլորտներում։
Աշխատանքը մեզ հետ
Մեր մոտիվացիան անվերապահ սերն է ստեղծելու, դրա արդյունքի և գոհացնելու նկատմամբ։ Ձգտումը դեպի նոր ու արդյունավետ որոշումներ։
Սերտորեն գործակցելով Ձեզ հետ, մենք ստեղծում ենք նոր և ճիշտ ձեր կարիքներին համապտասխան լուծումներ։
Բազմաթիվ տեխնիկական և անալիտիկ հնարքների միջոցով վեր ենք հանում ձեր խնդրի պրակտիկ և ճշգրիտ լուծումը։ Եվ անկախ այն հանգամանքից՝ Ձեր բիզնեսը 0֊ից եք սկսում թե արդեն իսկ գոյություն ունեցող պրոցեսի մեջ եք, մենք կօգնենք ինդիվիդուալ լուծում տալ և հաջողել ցանկացած պարագայում։
Մեր առաքելությունը
Ապահովել կյանքի և բիզնես որակի բարելավում՝ ստեղծելով վստահելի և արժանապատիվ աշխատատեղեր։
Մեր նպատակը
Պարզեցնել բիզնես պրոցեսները՝ նպաստելով Ձեր ռեսուրսների առավել արդյունավետ և նպատակաուղղված օգտագործմանը։
Մեր սկզբունքները
1.Հետևողականություն․ մենք հետամուտ ենք մանրակրկիտ և լիարժեք աշխատանքի, որ յուրաքանչյուր ընթացք ապրի իր կայուն դինամիկ զարգացումը։
2.Գործընկերություն․ Smart Production-ի հաճախորդը մեր գործընկերն է։
3․Գոհունակություն․ համագործակցությունը բավականություն է թե՛ մեր գործընկերոջ թե՛ մեզ համար։
4․Շենացում. մեր որոշումները եւ գործողությունները ուղղված են կառուցողականին և բարեկարգմանը։