ԱՌԱՔՈՒՄ vs ՃԳՆԱԺԱՄ: Մենք պատրաստ ենք հաղթահարել ճգնաժամը

Ինչպե՞ս է, որ տարբեր ժամանակներում բիզնեսները շատ խոչընդոտների են հանդիպել, բայց դրանցից շատերը ոչ միայն չեն վերացել, այլև շարունակում են լինել ու առաջ շարժվել։ Միգուցե վերին ուժերի օգնությա՞մբ ։)  Իրականում այդ խոչընդոտները ոչ միայն խանգարում են, այլ միաժամանակ օգնում են դրսևորել ստեղծագործ միտք և ճարպկություն։arakum ev avtomatacum
Ինչպես ասում են՝ Կա ցանկություն, կա ելք
(“
There is a wish, there is a way”):

Ահա այդպիսի ծննդյան պատմություն ունի մեր SmartRest Delivery անունով առաքման նոր ավտոմատացված կայքը, որ շատերիդ բիզնեսի համար իսկական ընկեր կլինի։ Բացատրեմ ինչպես՝

 Կայքում ներկայացնում եք ձեր ռեստորանի, սրճարանի և այլ գաստրո անկյունի համով մենյուն և

Հաճախորդին տալիս՝ 

  • Տեղում պատվիրելու հնարավորություն,

  • Ձեզ ավելի մոտ լինելու հնարավորություն,

  • Առցանց վճարելու հնարավորություն։

Բացի այդ ունենում՝

  • Ձեր նոր առաջարկները՝ combo-ները, զեղչերը օնլայն ներկայացնելու հնարավորություն,

  • Ինքնուրույն՝ ավելի մատչելի ու արագ առաքում կազմակերպելու հնարավորություն։

Եվ սա դեռ ամենը չէ։ Առաքման այս կայքը կցվում է հայկական արտադրության SmartRest ավտոմատացված համակարգին՝ ավելի դյուրինացնելով ամբողջ գործընթացը։

Իսկ եթե արդեն ունեք կայք, ապա առաքման կայքէջը կարող է շատ համահունչ կցվել ձեր կայքին։

Ճգնաժամերը շատ մտածելու, խնդիրները բացահայտելու և խելացի գործելու ժամանակահատվածներ են։ Կանխատեսել ամեն ինչ հնարավոր չէ, ուստի ճիշտ օգտագործե՛ք այս ժամանակը, ճկունացրե՛ք ձեր բիզնեսը և պատրաստ կլինեք նրա հետ անցնելու թե՛ խաղաղ և թե՛ դժվարին ժամանակներով։