Ֆիթնես Ավտոմատացման Առաջին Հայկական Համակարգը

Ո՞րն է ժամանակակից ֆիթնես ակումբների գաղտնիքը:

Վերջին տարիներին մարզասրահ այցելողների թիվը վկայում է մարդկանց գիտակցության մեջ մարզվելու դերի ու կարևորության աճի մասին։ Բացի առողջ ապրելակերպից մարզասրահները դարձել են նաև որոշակի կարգավիճակ թելադրող։ Շատ գործարարներ իրենց խոսքում նշում են մարզվելու կարևորության մասին և իրենց օրինակով ցույց տալիս դրա դրական ազդեցությունը։ Իսկ գործարարները պատկանում են սպառողների այն հատվածին, ովքեր գերադասում են վճարել ավել՝ որակյալ ու հարմարավետ ծառայության դիմաց․ չէ՞ որ օրական շատ ժամանակ են անցկացնում այնտեղ։

Նոր հաճախորդներ ներգրավելու և հարմարավետ սպասարկում ապահովելու համար ֆիթնես ակումբներն իրենց հաճախորդներին են առաջարկում բազմաթիվ ծառայություններ` ներդնում են քարտային համակարգեր, սենսորային միջոցներով բացվող դռներ, մշակում են անհատական մոտեցում՝ ծննդյան օրերին անակնկալներ և շատ այլ գաղափարներ, որոնք պահանջում են մանրակրկիտ աշխատանք մեծ ծավալի տվյալների հետ։ 

fitness

Լինելով ֆիթնես ակումբների ավտոմատացման հայկական առաջին ու միակ ծրագիրը՝ GYManage Fitness-ը տարիների ընթացում զարգացել ու իր գործիքակազմը հարստացրել է նոր հնարավորություններով։ 


Այն լիարժեք ավտոմատացնում է՝

  • հաճախորդների տվյալների կառավարումը CRM համակարգի միջոցով,

  • աշխատակիցների աշխատավարձերի բաշխումը, 

  • Պարապմունքների գրաֆիկները,

  • Մարզիչների անհատական ծանրաբեռնվածությունը,

  • Աբոնեմենտների աշխատանքը,

  • Պահեստի նյութերի կառավարումը,

  • Հաշվետվությունները,

  • Բոնուս քարտերի աշխատանքը։

 

Ցանկացած բաժնի աշխատանքի վերահսկողության ավտոմատացումն ազատում է մարդկային գործոնով պայմանավորված սխալներից, արագացնում է բիզնես գործընթացներն ու խնայում ժամանակը։ 


Հ․Գ․ Եթե հոդվածը կարդալիս մտովի փորձեցիք պատկերացնել, թե ինչ տեսք ունի ծրագիրը կարող եք սեղմել այստեղ և փորձարկել մեր ցուցադրական (demo) տարբերակը:

fitness club