Smart Production ընկերությունը ստեղծվել և աշխատում է, որպեսզի օգնի սկսնակ բիզնեսներին հաջողել, իսկ կայացած և հմուտներին՝ առավելագույնի հասցնել իրենց արդյունավետությունը:
Մենք առաջարկում ենք կոմպլեքս լուծումներ՝ ճկուն, յուրաքանչյուր բիզնեսի համար հարմարեցվող համակարգերի և ծրագրերի տեսքով, սրտացավ մասնագետների թիմ և անհատականացված վերաբերմունք համագործակցության ամբողջ ընթացքում, թրեյնինգներ, անձնակազմի տեխնիկական սպասարկում, առաջացած խնդիրների և հարցերի օպերատիվ լուծումներ։
Հանրային սննդի սպասարկման և կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած անկյունից վերահսկել Ձեր բիզնեսի բոլոր գործընթացները և ունենալ մանրամասն հաշվետվություններ բիզնեսի ճիշտ զարգացումն ապահովելու համար:
ՍՊԱ և էսթետիկ կենտրոնների, ատամնաբուժարանների, կլինիկաների ավտոմատացման համակարգ, որը հնարավորություն է տալիս աշխատակիցներին ավելի արագ աշխատել, իսկ բիզնեսմեններին հետևել իրենց բիզնեսի զարգացման գործընթացին և հաշվետվություններ ստանալ:
Ամենափոքրից մինչև ամենամեծ ֆիթնես ակումբների ավտոմատացման համակարգ, որը թույլ է տալիս վերահսկել բաժանորդագրությունները, հաճախորդների այցելությունները, հեշտացնել աշխատանքը՝ լիովին ավտոմատացնելով այն:
Արտադրության բոլոր ներքին և արտաքին գործընթացների ավտոմատացման համակարգ, որը թույլ է տալիս կառավարել բիզնեսի բոլոր օղակները և դարձնել դրանք մաքսիմալ էֆեկտիվ։ Միշտ պահպանել բոլոր նախապես որոշված ժամկետները և մինիմալի հասցնել բոլոր տեսակի կորուստները։
Հյուրանոցների ավտամատացման համակարգ, որը թույլ կտա կառավարել և զարգացնել հյուրանոցային բիզնեսը: Սկսած սենյակների ամրագրումներից և հյուրերի սպասարկումից վերջացրած ներքին անձնակազմի կառավարումից և ֆինանսական հաշվետվություններից։